կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-09-04 22:58
Հասարակություն

«Դիլիջան» ազգային պարկում սեպտեմբերի 4-ին բռնկված հրդեհի օջախը մարվել է

«Դիլիջան» ազգային պարկում սեպտեմբերի 4-ին բռնկված հրդեհի օջախը մարվել է

Սեպտեմբերի 4-ին ժամը 09:00-ի սահմաններում հրդեհ է բռնկվել «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Գոշ տեղամաս» մասնաճյուղի թիվ 5 պահաբաժնին կից համայնքային տարածքում: Հրդեհը տեղայնացվել և մարվել է ազգային պարկի աշխատակիցների ուժերով: Անտառին էական վնաս չի պատճառվել: Այրվել է մոտավորապես 150 քմ խոտածածք տարածք:

Սույն թվականի սեպտեմբերի 2-ին ժամը 14:00-ին ՀՀ Սյունիքի մարզի Ագարակ և Տաշտուն համայնքներին հարակից «Արևիկ» ազգային պարկի տարածքում բռնկված հրդեհը լիովին չեզոքացվել է սեպտեմբրի 3-ին` «Զանգեզուր» կենսոլորտային համալիրի և ՀՀ ԱԻՆ հրշեջ փրկարարների ջանքերով: Այրվել էր 7-8 հեկտար խոտածածկ տարածք:

«Խոսրովի անտառ» պետական արգելոցում շարունակվում են օգոստոսի 12-ին բռնկված հրդեհի հետմարման աշխատանքները: Օրվա ընթացքում չեզոքացվում է միջինը 10-15 ծխացող օջախ:

Հիշեցնենք, որ համաձայն ՀՀ բնապահպանության նախարար Ա. Մինասյանի 2017թ. հուլիսի 17-ի N 232-Ա հրամանի` ՀՀ բնապահպանության նախարարության ենթակայության տակ գտնվող բնության հատուկ պահպանվող տարածքներում իրականացվում է շուրջօրյա խստացված հսկողություն, ձեռնարկվում են կանխարգելիչ միջոցառումներ: