կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-01-08 17:22
Հասարակություն

Ղազախստանի ՆԳՆ-ն նոր մանրամասներ է հայտնել Կարագանդայում տեղի ունեցած ծեծկռտուքի մասին

Ղազախստանի ՆԳՆ-ն նոր մանրամասներ է հայտնել Կարագանդայում տեղի ունեցած ծեծկռտուքի մասին

Ղազախստանի ներքին գործերի փոխնախարար Ժանատ Սուլեյմենովը մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացրել է հունվարի 1-ին Կարագանդա քաղաքի «Հին Հռոմ» ռեստորանում մահվան ելքով զանգվածային  ծեծկռտուքի ժամանակագրությունն ու պատճառները. հայտնում է nur.kz-ն:

Նշվում է, որ ծեծկռտուքը տեղի է ունեցել առավոտյան ժամը 4-ին: Ոստիկանություն են զանգահարել 4:40-ին:

Սուլեյմենովի խոսքով` ծեծկռտուքին մասնակցել են ռեստորանի հաճախորդները, դրա տերերն ու աշխատակազմի անդամները: Այդ օրն այնտեղ եղել է 400 մարդ:

«Գիշերվա ժամը 3-ից ռեստորանը, ռեժիմի համաձայն, սկսել է փակվել: Մեկ ժամ անց հաճախորդներին տեղեկացրել են, որ ռեստորանը փակվում է, և առաջարկել են լքել այն: Դրանից վեճ է սկսվել, հենց դա է եղել կոնֆլիկտի հիմքը: Հաճախորդներին, այսպես ասած, հրմշտոցով են դուրս հանել: Նրանք էլ այդ մասին պատմել են իրենց ընկերներին, ինչից հետո նրանց միացել է ավելի քան 10 մարդ, որոնք փորձել են ռեստորան ներխուժել, տարբեր բառեր են բղավել»,- պատմել է փոխնախարարը:

ՆԳՆ-ում ընդգծել են, որ կոնֆլիկտն ազգամիջյան դրդապատճառներ չի ունեցել ու զուտ կենցաղային  է եղել: