կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-01-09 17:44
Հասարակություն

ՌԴ-ում ձերբակալվել է Կարագանդայում ծեծկռտուքի գործով հայազգի կասկածյալը

ՌԴ-ում ձերբակալվել է Կարագանդայում ծեծկռտուքի գործով հայազգի կասկածյալը

Ղազախստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության քրեական ոստիկանության աշխատակիցները ՌԴ  իրավապահ մարմինների հետ փոխգործակցության արդյունքում Օմսկի մարզում ձերբակալել են ՀՀ քաղաքացի Ն. Գուրուրյանին, որն Ամանորի գիշերը Կարագանդայի «Հին Հռոմ» ռեստորանում տեղի ունեցած սպանության գործով կասկածյալներից է: Այդ  մասին, ըստ nur.kz կայքի, տեղեկացրել է երկրի ներքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ալմաս Սադուբաևը:

Ներկայումս, օրենսդրության համաձայն, որոշվում է Գուրուրյանին Ղազախստանին արտահանձնելու հարցը: