Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Yerkir.am-ի զրուցակիցն է N զորամասի հրամանատարի բարոյահոգեբանական ապահովման գծով տեղակալ, փոխգնդապետ Արմեն Մկրտչյանը: Նա պատմել է այն մասին, թե ինչպես են իրենց զորամասում նշում ամանորը: Արմեն Մկրտչյանի խոսքով` ամանորը զինվորների ամենասիրելի տոնն է, և Նոր տարին դիմավորելու համար զորամասում պատրաստվում են նախորոք և հագամանորեն:
«Արդեն դեկտեմբերի կեսերին զորամասի ստորաբաժանումներն իրենց նախաձեռնությամբ սկսում են զարդարել զորանոցներն ու մնացած շինությունները: Փայլփլուն շղթաները, խաղալիքներն , ամանորյա զարդարանքները , նախշերն ու խաղալիքները հաշված օրերի ընթացքում հայտնվում են հսկիչ անցագրային կետի, պահակատան, ճաշարանի, զորանոցների պատերին, ծառերի ճյուղերին: Հաճախ էլ զինվորները ձեռքի տակ եղած ամենահասարակ պարագաներից պատրաստում են ձնեմարդեր ու տոնածառներ»,- պատմում է նա:
Արմեն Մկրտչյանի խոսքով` նույնչափ լուրջ նախապատրաստություն է ընթանում նաև մարտական դիրքերում: Այն զինվորները, որոնք նոր տարվա առաջին րոպեները դիմավորելու են մարտական հերթապահությունում, իրենց կացարանները զարդարում են ամանորի ոգուն համապատասխան: Տոնակատարություններն ու հանդիսավոր միջոցառումները սկսվում են դեկտեմբերի 31-ի վաղ առավոտից: Կազմակերպվում են սպորտային խաղեր ու մրցույթներ, ապահովում են տոնական տրամադրությ ունը մինչև երեկո: Արդեն երեկոյան զորամասի ողջ անձնակազմը տեղավորվում է ճաշարանում, ուր ամանորյա ճաշացանկով ուտեստներն են:
Տոնական ընթրիքը ուղեկցվում է ուրախ երաժշտությամբ, երգով, պարով, հումորով:
«Մեր կողմից արվում է հնարավորը` զինծառայողների բարձ տրամադրությունն ապահովելու համար: Նոր տարուց ժամեր առաջ բոլորը հավաքվում են հեռուստացույցի շուրջ` դիտելու Հայաստանի, Արցախի ղեկավարների, Հայ Առաքելական եկեղեցու հոգևոր առաջնոդի շնորհավորական ուղերձները: Ապա բուռն ծափողջույններով դիմավորում են Նոր տարվա գալուստը և տոնակատարությունը շարունակում ողջ գիշեր: Տոնական միջոցառումները դրանով չեն ավարտվում, դրանք շարունակվում են ընդհուպ մինչև Սուրբ Ծննդյան օրը: Հունվարի 6-ին էլ զինվորներին հնարավորությւոն է տրվում այցելել եկեղեցի ու մասնակցել սուրբ պատարագին»,-ասում է Արմեն Մկրտչյանը ու հավելում. «Նոր տարվա խորհուրդը, ուրախությունը, ոգևորությունը շատ կարևոր է, վարակիչ, սակայն էլ ավելի կարևոր է, որ այդ ոգևորությունը երբեք չլքի զինվորներին, բարձր պահելով նրանց մարտական ոգին: Եվ սպաների ամենակարևոր առաքելություններից մեկն այն է, որ կարողանան ողջ տարվա ընթացքում բարձր պահեն հայ զինվորների մարտական ոգին»:
Yerkir.am-ը շնորհավորում է Հայաստանի ու Արցախի բոլոր զինվորների նոր տարին` ցանկանալով խաղաղություն, ու թող անկուորսւտ լինեն բոլոր տարիները: