Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2019-01-01 10:00
Առանց Կատեգորիա

Ի՞նչպես են աշխարհի տարբեր երկրներում նշում Նոր տարին

Ի՞նչպես են աշխարհի տարբեր երկրներում նշում Նոր տարին

Աշխարհի տարբեր ծայրերում Նոր տարին նշվում է յուրովի, բայց մի ընդհանրացում բոլորի դեպքում էլ կա՝ մարդիկ հին տարին թողնում են անցյալում ու ակնկալում գալիք տարվանից նպատակների իրականացում ու ամենանվիրական իղձերի կատարում:

Yerkir.am-ը ներկայացնում է, թե ինչպես են Ամանորը նշում աշխարհի տարբեր ազգերի ներկայացուցիչները:

Հեթանոս հայեր

Հեթանոս հայերը Ամանորը կամ Նավասարդը տոնել են օգոստոսի 11-ին: Այն XII դարում ընդունել է տոմարագետ Հովհաննես Սարկավագը: Հայկական ավանդական Ամանորը յոթնօրյա բացօթյա տոնակատարությամբ նշվել է Նպատ լեռան ստորոտում`արքունիքի, աշխարհազորի ներկայությամբ: Նոր տարվա գլխավոր ծիսական արարողությունը լեռան գագաթին մեկամյա կենդանու, սովորաբար եղջերուի զոհաբերությունն էր, ինչպես նաև ծիսական զոհաբերած կենդանու մսով հարիսա եփելը:

Նշենք՝ ավանադույթը շարունակվել է նաև քրիստոնեության վաղ շրջանում:   

Image result for նավասարդ 

Հրեաներ       

Հրեաների մոտ Նոր տարին այլ անուն է կրում՝ Ռոն Աշանա: 

Հրեաները յուրաքանչյուր տարվա վերջում առավոտյան աղոթքում կարդում են «Սլիխոթ» հատուկ աղոթքը: Այդպիսով նրանք ապաշխարհում են գործած մեղքերի մասին՝ մինևույն ժամանակ ներում հայցելով Աստծուց:

Հրեաները ևս բավականին ավանդապաշտ են: Տոնական սեղանին պարտադիր պայման է խնձորի ու մեղրի առկայությունը: Հին հրեաներն համոզված էին, որ խնձորները բուժիչ հատկություն ունեն, իսկ մեղրը խորհրդանշում է գալիք տարվա «քաղցր» լինելը: Ռոն Աշանայի նախօրեին նրանք թաթախում են խնձնորները մեղրի մեջ և ուտում:

Image result for jews new year

Հույներ

Ավանդույթի ուժով հույն երեխաները տոնակատարության նախաշեմին թաղամասից թաղամաս են գնում ու թույլտվություն ստանում սուրբծննդյան երգեր երգելու, որոնք հայտնի են «Կալանտա» անունով:

Հունաստանում մեկ այլ ավանդույթ է նվերների փոխանակումը, քանի որ հույները հավատում են, որ ավելի հավանական է, որ ունենաք հաջողակ տարի, եթե տարվա առաջին օրը նվերներ ստանաք: Օրը համընկնում է նաև Աքիոս Վասիլիսի (հունական համարժեք Սուրբ Նիկոլաս) տոնակատարություններին, ուստի սովորական է մեծահասակների համար դրամական նվերներ տալ իրենց երեխաներին կամ նրանց ամենաերիտասարդ հարազատներին:

Image result for greek new year

Չինացիներ

Տոնական օրերին Չինաստանում գտնվողնորն առաջին հերթին նկատում են Լույսի ծառեր, որը տոնածառի նախատիպն է: Լույսի ծառերը զարդարվում են արևելյան ճոխությամբ, վառ լապտերիկներով, ծաղիկներով ու ծաղկաշղթաներով: Նույն ոճով են զարդարվում նաև տները: Նոր տարվա օրերին փոքրիկ չինացիները տան պատերին կախում են գուլպաներ, որտեղ Դուն Չե Լաո Ռենը` չինացիների Ձմեռ պապը, դնում է իր նվերները:  

Image result for chinese new year

Շվեդներ

Շվեդիայի բնակիչներն ավանդաբար միմյանց մոմեր են նվիրում: Պատճառը պարզ է. քանի որ ձմռանը բևեռային հատվածում շուտ է մթնում, իսկ լույսը ընկերության, բարյացակամության ու ուրախության խորհրդանիշ է, շվեդները նման նվերներ են անում միմյանց: Շվեդիայում Նոր տարին չի սկսվում այնքան ժամանակ մինչև տան հայրիկները տնից դուրս չեն բերում աղբը,և վերադառնում են Յուլ Տոմտենի` Ձմեռ Պապի կերպարանքով: Ժամացույցի սլաքների՝ 12-ն ազադրարելուն պես շվեդներն սկում են շվիներով աղմկել, ինչն էլ խորհրդանշում է տարվա սկիզբը:

Image result for swedish new year

Ֆիններ

Ձմեռ պապի հայրենիքը համարվող այս երկրում տոնական ճաշկերույթի պարտադիր մաս են կազմում սալորի կիսելն ու բրնձի շիլան: Իսկ Ծննդյան տոնի գլխավոր դերակատարներից է «Joulupukki»-ն՝ ֆիննական Ձմեռ պապը: Անցյալում նա բացի նվերներից իր հետ նաև ճիպոտներ էր բերում, բայց այդ գործոնը գրեթե վերացել է, և բոլոր երեխաները ստանում են նվերներ:

Image result for finnish new year Joulupukki