Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Գրականագետ Դավիթ Գասպարյանի կարծիքով`մեր երկրում այս տարի էլ նույն վիճակն էր տիրում: Նա այսօր լրագրողներին ասաց, որ բոլորն էլ գիտակցում են տիրող վիճակի լրջությունը:
«Գիտակցելը մի բան է, այս վիճակից դուրս գալու ծրագրերը` այլ բան: Նույն առօրյան էր, նույն շնորհանդեսները, լուրջ բան չկա, որ ընթերցողին կապենք մեր հող ու ջրին: Գրականությունը դարձել է Չարբախի ձորերում թաքնված բան: Բարձր չեմ գնահատում ընդհանուր վիճակը: Պետք է քայլ անենք»,- ասաց Գասպարյանը` հավելելով, որ մենք դարձել ենք դոնոր ժողովուրդ, մեր տնտեսության մասին չենք մտածում:
«Հումանիտար օգնություն կոչված ձևերին կտրականապես դեմ եմ: Մենք հիվանդ, անկյալ կացության մեջ ենք»,- նշեց նա:
Ըստ Գասպարյանի` Նոր տարին մեր ժողովրդի ամենասիրած տոնն է: «Բոլորն էլ պատրաստվում են այնպես, ինչպես կարողանում են: Ճոխ սեղանների մեջ վատ բան չկա: Ուրիշի դդմատոնը, սխտորի տոնը նշում ենք, մեր Նոր տարին ուզում են չնշե՞լ»,- ասաց նա:
Գասպարյանն անդրադարձավ նաև հանրապետության նախագահի` ՀԱՊԿ գագաթաժողովում ունեցած ելույթին, որը, նրա կարծիքով, շատ լավն էր: «Հասկանում ենք, որ մեր խոսքը տեղ հասցնող կա»,- ասաց նա: