կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-06-20 14:56
Իրավական

Ինչպես հարամվեց երիտասարդ զույգերի և իշխանության ներկայացուցչի Նոր տարին

Ինչպես հարամվեց երիտասարդ զույգերի և իշխանության ներկայացուցչի Նոր տարին

Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթ է ընդունվել  իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու վերաբերյալ հերթական գործը:

Համաձայն մեղադրական եզրակացության՝ Սիրակ Սաքանյանը 2014թ դեկտեմբերի 31-ին ժամը 19:20-ի սահմաններում, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, մի խումբ անձանց` Կամո Հայրապետյանի, Քրիստինե Մանգասարյանի և Քրիստինե Նազարեթյանի հետ դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով, որի ընթացքում իր գործողությունները զուգորդել է իշխանության ներկայացուցչին դիմադրություն ցույց տալով` վերջինիս նկատմամբ բռնություն գործադրելով:

Ինչպես տեղեկանում ենք դատական տեղեկատվական համակարգից՝ գործով, որպես իրեղեն ապացույց է ճանաչվել Հայրապետյանի և Սաքանյանի «Նոկիա» և «Այֆոն» տեսակի բջջային հեռախոսները:

Միսակ Սաքանյանին և Կամո Հայրապետյանին մեղադրանք է առաջադրվել  ՀՀ ՔՕ 258    -րդ հոդվածի,    3-րդ մասի   1-ին և 2-րդ կետերի հատկանիշներով:  Վերջիններիս նկատմամբ, որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

 Ի դեպ՝ երկու մեղադրյալներն էլ նախկինում դատված են եղել:
Գործը մակագրվել է դատավոր Արտուշ Գաբրիելյանին, դատական նիստի օրը դեռևս հայտնի չէ: