Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2020-11-11 15:45
Քաղաքական

Սրիկան առանց տեղյակ պահելու ստորագրել է Արցախը հանձնելու կապիտուլյացիա. Զաքար Խոջաբաղյան

Սրիկան առանց տեղյակ պահելու ստորագրել է Արցախը հանձնելու կապիտուլյացիա. Զաքար Խոջաբաղյան

Բժիշկ Զաքար Խոջաբաղյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. 

«Մեր երկրում «ով մեր հետ չի դավաճան է (կամ մեր դեմ է)» ձևակերպումն օգտագործել էր Լևոնը, դրանից հետո՝ իր գերազանցիկ աշակերտ Նիկոլը, որը ժողովրդին բաժանեց սև ու սպիտակի, նշանակեց նախկիններ ու ներկաներ։ Էդ նույն Նիկոլը, որ ձեզ՝ էշեր, ասում էր առանց ձեր հետ բան քննարկելու ոչինչ չեմ անի, առանց ձեր հետ քննարկելու Արցախի հարց չի լուծվի ու լիքը այլ բաներ էր ասել, որոնք էդպես էլ չարեց, ու արեց ճիշտ հակառակը։ Սրիկան առանց ձեզ տեղյակ պահելու ստորագրել է Արցախը հանձնելու կապիտուլյացիա, դա էլ քիչ էր՝ Մեղրիով էլմիջանցք է տվել ու շարունակում է աթոռին կառչած՝ մեղադրել բոլորին։

Բայց ինձ այլ բան է հուզում հիմա։ Ինձ անհանգստացնում են էն ոչխարները, որոնք նույնիսկ էս ամենից հետո, դեռ Նիկոլի գծած՝ նախկին-ներկա անասուն խաղն են խաղում, ու Նիկոլին ու դրա որոշումը չեզոքացնելու փոխարեն՝ մտածում են, թե լավա Նիկոլը դեռ մնա իշխանության։ Ի՞նչ ասեմ։ Դուք էլ հավասարապես կիսում եք Արցախը հանձնելու խայտառակ փաստաթղթի ողջ պատասխանատվությունը...
Դուք անասուն եք։ Ուրիշ ոչինչ չեմ գտնում ձեզ ասելու։ Ձեր պես անասունների պատճառով երկիր ենք կորցնում....»: