Փոխարժեքներ
19 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.59 |
EUR | ⚊ | € 452.83 |
RUB | ⚊ | ₽ 4.6184 |
GBP | ⚊ | £ 522.58 |
GEL | ⚊ | ₾ 140.01 |
Ստամբուլում գործող Դերսիմի ուսումնասիրությունների կենտրոնի` Թաքսիմ հրապարակում գտնվող շենքում կենտրոնի անդամների կողմից կազմակերպվել է Կաղանդին նվիրված տոնակատարություն: Այդ մասին, ըստ Akunq.net-ի, հայտնում է Pirha.net կայքէջը:
Աղբյուրի փոխանցմամբ տոնակատարության շրջանակներում համտեսվել է Դերսիմի Բերդակ գավառի ջրացաղում աղացած 150 տարվա ցորենի այլուրով պատրաստված մի ճաշատեսակ:
Տոնակատարության ընթացքում ելույթ է ունեցել կազմակերպության անդամ Սոնգյուլ Յալչընը, ով մասնավորապես նշել է. «Մենք` դերսիմցիներս, այստեղ նշում ենք Կաղանդը, որը նշանակում է հրաժեշտ տալ նախորդ տարվան և Նոր տարին դիմավորել երջանիկ, առողջ և խաղաղ հոգով»:
Ելույթ է ունեցել նաև արվեստի գործիչ Դողան Չելիքը, ով ասել է. «Դերսիմում Կաղանդը նշանակում է իրավունք և ճշմարտություն, քանզի Ամանորին ընկերներն ու հարևաններն այցելում են միմյանց»: