|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.32 |
| EUR | ⚊ | € 405.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.2481 |
| GBP | ⚊ | £ 478.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.35 |
Երեկ՝ Մեծ պահքին նախորդող Բուն Բարեկենդանի օրը, Անթիլիասի Մայրավանքում Ս. Անմահ պատարաքից հետո ԱՆ.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսը ընդունել է Մայրավանքի վարժարանի փոքրիկներին:
Ինչպես տեղեկանում ենք Մայրավանքի պաշտոնական կայքէջից՝ Նորին Սրբությունն իր բարձր գնահատականն է վարժարանին՝ քրիստոնեկան դաստիարակություն և հայկական կրթություն մատուցելու համար: Հայրապետւ նաև գնահատել է փոքրիկների ծնողնեին, որոնք իրենց զավակները հանձնել են եկեղեցուն՝ ապահովելով նոր սերնդի գոյատևումը քրիստոնեական ու հայի ինքնությամբ:
Փոքրիկները, որպես շնորհակալությունը, Վեհափառ Հայրապետին են նվիրել խորհրդանշական վարդ ու ներկայացրել շարականներ: