|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ռուս լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադարձել է ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ շփումներին՝ պատմելով դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ երկրների ղեկավարների հանդիպման ժամանակ Ադրբեջանին զենք վաճառելու թեմայով իրենց խոսակցությա մասին:
«Պուտինի ներկայությամբ ասացի. «Նիկո'լ, արի ամեն ինչ պարզենք. ո՞վ է Ադրբեջանին զենք վաճառելու հարցով առաջին տեղում, ո՞վ՝ Ռուսաստանը: Իսկ ինչո՞ւ ես լեզուդ մտցրել... Ասա նրան, դե', քննադատի'ր Վլադիմիր Վլադիմիրովիչին, վախենո՞ւմ ես: Իսկ երկրորդ տեղում ո՞վ է՝ Իսրայելը, երրորդը՝ Թուրքիան, դե իսկ չորրորդը, հինգերորդը, հաշվի առնելով «Պոլոնեզ»-ը, Բելառուսը: Ինչի՞ համար ես հարձակվում բելառուսների վրա: Հարձակվում ես յուրայիններիդ վրա, որ ուրիշներն ինչ-որ բա՞ն հասկանան: Այդ դեպքում ասա, ես կլռեմ»,- պատմել է Լուկաշենկոն: