Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ինչպես և ենթադրվում էր Փաշինյանի համակիր քաղաքացիները իշխանական հրահանգներով մեկը մյուսի հետևից ֆեյսբուքյան հարթակում տարածում են ազգամիջյան թշնամանք հրահրող հայտարարությունը, այն է՝ «Այն արցախցին, որը կմասնակցի ցույցերին, զրկել բոլոր տեսակի օգնություններից»։
Այս մասին դեռ առավոտյան իր ֆեյսբուքյան էջում տեղադրել էր Սուրենավանի վարչական ղեկավար Անի Վարդազարյանը։ Հավանաբար, իր քաղաքական ղեկավարությունից պատվեր էր ստացել նման սպառնալիք պարունակող գրառմամբ վախեցնել բռնի տեղահանված արցախահայությանը։
Ակնհայտ է, որ իշխանական վերնախավը սարսափում է դավաճանված, հայրենազրկված, տուն ու հարազատ կորցրած արցախցիների ցասումից։
Ինչպես նշել էինք նախորդ հոդվածում, այս արարքը հանցագործություն է ՀՀ քրեական օրենսգրքի 329 հոդվածի, 2-րդ մասի, 3-րդ կետով։