կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-10-27 12:35
Քաղաքական

Դուք միշտ քննադատել եք մեկ անձից գնումները, վերջին երեք տարում լռում եք. Գեղամ Մանուկյանը՝ Արտակ Մանուկյանին

Արտակ Մանուկյանին շատերը ճանաչում են իբրև ՀԿ սեկտորի փորձագետ, հատկապես՝ մեկ անձից գնումների մասով։ Նա նախկինում միշտ բովանդակալից քննադատում էր օրվա իշխանություններին․ ԿԲ խորհրդի անդամի թեկնածու Արտակ Մանուկյանին հարց ուղղելիս ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:

«Ես չեմ հիշում հրապարակային որևէ ելույթ վերջին երեք տարիների ընթացքում, հատկապես՝ որ այս ընթացքում մեկ անձից գնումները դարձել են արատավոր պրակտիկա։ Այսպես՝ 2018-ին վարչապետի աշխատակազմում մեկ անձից 94 գնում է եղել, իսկ 2020-ին՝ 179»,- ասաց նա: