Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանից լրագրողները հետաքրքրվեցին՝ ե՞րբ են, ի վերջո, ադրբեջանցիները լքելու ՀՀ սուվերեն տարածքները, ինչո՞ւ իշխանությունները մատը մատին չեն տալիս թշնամու զորքը Գեղարքունիքի մարզից հեռացնելու համար՝ այն պարագայում, երբ ադրբեջանական զինյալներն արդեն կրակում են քաղաքացիական անձանց ուղղությամբ, տների վրա, Կութի դեպքերը՝ որպես օրինակ։
«Մեր սուվերեն տարածքում, իհարկե, խնդիր կա, որի մասին մենք միշտ բարձրաձայնել ենք, բայց չեմ կարծում, որ Գեղարքունիքի մարզի, Կութի մեր բնակիչները այնտեղ միայնակ են։ Պատկան մարմինները ցանկացած պահի այնտեղ են, մեր բնակիչներին հուզող հարցերին պատասխանում են։ Քայլեր ձեռնարկվում են, միգուցե՝ դանդաղ, բայց այնպես չի, որ պրոցես չկա։ Հույս ունեմ կկարգավորվի»,- Yerkir.am-ի հաղորդմամբ՝ ասաց Սանոսյանը։
Հարցին՝ ի՞նչ պրոցես կա, պատասխանեց՝ բանակցում են։ Թե ի՞նչ են բանակցում, Սանոսյանը չգտավ պատասխան։ Անդրադարձավ Գորիս-Կապան այն ճանապարհահատվածին, որը օրեր առաջ ադրբեջանական զինյալները փակել էին, ասաց․ «Այդ ճանապարհի մի քանի հատվածներ վիճարկելի են»։ Հավանաբար, նկատի ուներ՝ Ադրբեջանինն են։
Առավել մանրամասն դիտեք տեսանյութում։
Լիանա Սարգսյան