| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ մեկնաբանել է ԼՂ հակամարտության կարգավորման հարցով շփումների ակտիվությունը` պատասխանելով հարցին` կա արդյո՞ք այսօր երկխոսություն:
Հիշեցնենք, որ Միլանում դեկտեմբերի 5-ին ԵԱՀԿ ԱԳՆ ղեկավարների խորհրդի նիստի շրջանակում կայացել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումը , որի արդյունքում համատեղ հայտարարություն է համաձայնեցվել: Իսկ Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակում կայացել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի զրույցը:
«Իհարկե, երկխոսություն կա: Այստեղ որևէ պաշտոնական հայտարարություն հարկավոր չէ, քանի որ ընդունված փաստաթղթի և վերոհիշյալ շփումներից հետո ակնհայտ է, որ երկխոսություն կա: Մենք ելնում ենք այն բանից, որ ռուսական կողմը, հաշվի առնելով համանախագահի դերը, կաջակցի դրական դինամիկային` ուղղված գլխավոր նպատակի ձեռք բերմանը»,- ասել է Զախարովան: