|
Փոխարժեքներ
08 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.47 |
| EUR | ⚊ | € 434.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.757 |
| GBP | ⚊ | £ 498.48 |
| GEL | ⚊ | ₾ 139.93 |
Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերի վերաբերյալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի արած հայտարարությունը:
Վարչապետն իր խոսքում նշել էր, որ իր կարծիքով` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները, նաև միջազգային հանրությունը հստակ արձանագրել են, որ լուծման խնդիրը հենց հակամարտության մեջ ներգրավված երեք կողմերի օրակարգի հարցն է:
«Հայաստանը բանակցություններում ունի իր մասը: Հայաստանը բանակցող կողմ է: Հայաստանը Ղարաբաղի անվտանգության երաշխավորն է: Այս առումով կա երեք կողմ: Հայաստանը շարունակելու է այդ ամենը անել»,- ասաց նախարարը:
Զոհրաբ Մնացականյանը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումներում կարևորում է դինամիկայի ապահովումը:
«Պաշտոնական հանդիպման համար չշտապենք դեռևս: Շատ էական է, որպեսզի մենք շարունակենք գործընթացը կառուցել այնպես, որպեսզի կարողանանք արդյունք ունենալ: Ժամկետային հարցերն էլ նշանակություն ունեն, բայց կարևոր է, որ հաջորդ քայլը լինի այնպես, որ կարողանանք դինամիկան ապահովել»,- ասաց նախարարը:
Նա հույս հայտնեց, որ ԼՂ հակամարտության կարգավորման բանակցությունների շուրջ կառուցողական մթնոլորտը պահպանվում է: