Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հայոց աշխարհը» գրում է.«Դե ինչ, հայտնի են դեկտեմբերի 9-ի ԱԺ արտահերթ ընտրությունների քվեարկության արդյունքները, որոնք, նկատենք միանգամից, հակասական տպավորություն են թողնում եւ մտահոգությունների երկար շարանի տեղիք տալիս:
Սկսենք ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների անմիջական մասնակցության, այն է՝ քվեարկություններին մասնակցած ընտրողների ցուցանիշից՝ 48,67 տոկոս: Սա վկայում է իսկապես խայտառակ ցածր մասնակցության մասին: Ֆորմալ տրամաբանության ու թվաբանության տեսանկյունից ստացվում է, որ ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների փոքրամասնությունը որոշել է, թե ով է լինելու երկրի բնակչության մեծամասնության իշխանությունը:
Հասկանալի է, իհարկե, որ չմասնակցածների մի մասը թեպետ գրանցված է, բայց հայրենիքից դուրս է գտնվում: Թե դա չմասնակցած քաղաքացիների ո՞ր մասն է, ստույգ, հավաստի որեւէ վիճակագրություն կամ տվյալ չկա:
Նմանապես հասկանալի է, որ ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների մի այլ, հաստատ՝ նախորդից ոչ պակաս մասն էլ, վստահ լինելով, որ քվեարկության արդյունքները կանխորոշված են, այսինքն՝ «էսպես թե էնպես Նիկոլն ա անցնելու...» մտայնությամբ առաջնորդվելով, պարզապես չեն մասնակցել ընտրություններին:
Մի փոքր մասը չի մասնակցել՝ թերեւս թեկնածուների շարքում չտեսնելով իր նախընտրած ուժը կամ անհատներին: Չմոռանանք, որ մոտ մեկ տասնյակի չափ տարբեր կուսակցություններ այս ընտրություններին չմասնակցեցին:
Սկսած այն պահից, երբ հրապարակվեցին ընտրություններին մասնակցածների առաջին տվյալները, բնականաբար առաջին հերթին՝ իշխանամետ շրջանակները սկսեցին ամենատարբեր «բացատրություններ» ու պատճառաբանություններ շրջանառել, թե ինչու են ընտրողները նկատելիորեն պասիվ: Կային ֆանտաստիկ հիմնավորումներ, օրինակ, որ եղանակային պայմանները նպաստավոր չեն եղել:
Երբ տեսան, որ դա ծիծաղից բացի այլ արձագանք չի առաջացնում, շրջանառության դրվեց խուճուճ հիմնավորում, թե բա՝ այս անգամ ընտրողների մի որոշակի մասը նյութապես, պարզ ասած, ընտրակաշառքով մոտիվացված չէ: Այլ մեկնաբաններ սկսեցին հաշվարկներ անել, թե փաստացի որքա՞ն բնակչություն կա երկրում այս պահին, մոտավորապես որքան մարդ է «դրսերում», եւ ուրեմն՝ այնքան էլ պասիվ չէ մասնակցությունը, ցուցանիշն էլ՝ 48,6 տոկոս, խայտառակ չէ:
Կարելի է այլազան մտավարժանքներ անել: Ու բնականաբար այդ հարցում առավել ակտիվ էին ու ակտիվ են իշխանական շրջանակների ներկայացուցիչները:
Ինչո՞ւ բնականաբար: Շատ պարզ պատճառով՝ դեկտեմբերի 9-ին այլեւս արձանագրված պասիվությունը բացահայտեց պաշտոնակատար ու ապագա վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն պնդման սին լինելը, թե ԱԺ արտահերթ ընտրությունները համաժողովրդական պահանջ են: Սիլլոգիզմների սիրահար գործչին հարկավոր է հուշել, որ 48,6 տոկոսը ոչ մի պարագայում չի խոսում «համաժողովրդական պահանջի» մասին իր մերկապարանոց պնդումների օգտին:
Չէ, դեռ նախքան ընտրություններն էլ պարզ էր, որ չկա ոչ մի համաժողովրդական պահանջ, մեկ անձի քաղաքական շահից ու քմահաճույքից բացի: Պարզապես քվեարկությանը ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 48,6 տոկոսի մասնակցության ցուցանիշով փաստաթղթավորվեց հրապարակավ հնչեցված սուտը կամ, լավ, թե կուզեք՝ դատողության կեղծ լինելը:
Ի դեպ, մեկ անձի մասին, բայց մի փոքր՝ «հեռվից»:
Դեկտեմբերի 9-ի ԱԺ արտահերթ ընտրությունների քվեարկության նախնական արդյունքները հայտնի են. Փաշինյանի «Իմ քայլը»՝ 70,4%, Փաշինյանի հետ հուշագրային համագործակցություն ունեցող խոշոր սեփականատեր Ծառուկյանի «Բարգավաճ Հայաստանը»՝ 8,27% եւ Փաշինյանի «Ելքից» այս ընտրությունների նախօրեին ելած Մարուքյանի «Լուսավոր Հայաստանը»՝ 6,37%:
Դե ինչ, կարելի է շնորհավորել վարչապետի պաշտոնակատար եւ ապագա վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ՀՀ «հպարտ քաղաքացիներին», առհասարակ բոլորիս... առանց ընդդիմություն խորհրդարան ունենալու կապակցությամբ:
Հասկանալի է, որ ԲՀԿ-ն ու ԼՀԿ-ն կհայտարարեն, որ իրենք ընդդիմություն են: Ավելին՝ ենթադրելի է, որ ԱԺ պատգամավորների թվաքանակն էլ կավելացվի, որ պարոնայք Մարուքյանի եւ նրա «կլասիկ ցավը տանող» Ծառուկյանի գլխավորած կուսակցությունների մանդատակից ներկայացուցիչների թիվը խորհրդարանում հասնի 1/3-ի»:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում: