կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-07-04 17:48
Քաղաքական

«Հայոց եկեղեցու պատմությունը» դպրոցական ծրագրերից՝ որպես առանձին առարկա վերացնելու որոշումը ցույց է տալիս, թե ինչ անդեմ և անհայրենիք սերունդ են փորձում կերտել իշխանությունները․ Արման Աբովյան

«Հայոց եկեղեցու պատմությունը» դպրոցական ծրագրերից՝ որպես առանձին առարկա վերացնելու որոշումը ցույց է տալիս, թե ինչ անդեմ և անհայրենիք սերունդ են փորձում կերտել իշխանությունները․ Արման Աբովյան

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան էջում գրում է.

«Դե ինչ, փորձե՛նք հասկանալ, թե ինչու ԿԳՄՍ նախարարը և առհասարակ ամբողջ նախարարուվթյունը, շատ համառ և հետևողական կերպով գնացին դեպի "Հայոց Եկեղեցու պատմություն" առարկայի հեռացման` որպես առանձին առարկա դպրոցական ծրագրերի շարքում։
Ես հիշում եմ փաստարկները, որոնք հնչեցնում էին այս գաղափարի հեղինակները։
Ուրեմն` առաջինը իրենք պնդում էին, որ ներառված ծրագրի մեջ տեղեկությունը և դասավանդումը չի համապատասխանում իր նպատակին։
Երկրորդը` Հայաստանում կան այլ հավատքներ դավանողներ և պետք է հարգել նաև իրենց տեսակետը։
Երրորդը՝ Եկեղեցու պատմությունը կներառվի Հայոց պատմություն առարկայի մեջ։

1.Ենթադրենք, որ կային, ինչ- որ խնդիրներ բովանդակության և դասավանդման հետ։
Ի՞նչն էր խանգարում իրենց` Եկեղեցու ներկայացուցիչների հետ այս հարցը համատեղ կարգավորել:
2.Սա Հայաստանն է, և մենք` հայերս, հարգանքով վերաբերվելով բոլոր ավանդական "հավատքներին", այնուամենայնիվ, Հայ Առաքելական Եկեղեցու զավակներն ենք և ինձ համար (հազար ներողություն) միևնույն է, որ իմ ազգի դարավոր հավատքը իմ Հայրենիքում կարող է ինչ -որ մեկին դուր չգալ։
Կարծում եմ` շատ պարզ և հստակ բացատրեցի։
3.Հայոց Եկեղեցու պատմությունն այնքան լայնածավալ և խորը իմաստ ունի, որ պարզապես հանցագործություն է՝ սովորել այդ պատմությունը մակերեսային կամ հպանցիկ։
Կարծում եմ, որ հստակ բացատրեցի իմ դիրքորոշումը։
Կրկնեմ, որ ես համարում եմ՝ չափազանց սխալ, տրամաբանությունից զուրկ և վտանգավոր "Հայոց Եկեղեցու պատմություն" առարկան դպրոցական ծրագրերից վերացնել` որպես առանձին առարկա։
Ասեմ ավելին` սա, իրականում շատ արտահայտիչ որոշում է, որը ցույց է տալիս, թե ինչ անդեմ ,անհայրենիք և "կոսմոպոլիտ"(վատ իմաստով) սերունդ են փորձում կերտել իշխանությունները։

Հ.Գ Եթե, ինչ-որ մեկը համարձակվի իմ գրառման տակ անվայել ատահայտություններ անել Եկեղեցու հանդեպ, ապա իսկույն կարգելափակվի իմ էջից։
Կան հարցեր, որտեղ ես ոչ մի հանդուրժողականություն չեմ ցուցաբերելու»։