կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-12-16 22:54
Քաղաքական

Ներողություն եմ խնդրում, որ մեր սիրելի քաղաքը շուտով ղեկավարելու է անդեմ ու անմեղսունակ մի անձնավորություն. Սոցապ նախկին նախարարը՝ ՔՊ-ի նոր թեկնածուի մասին

Ներողություն եմ խնդրում, որ մեր սիրելի քաղաքը շուտով ղեկավարելու է անդեմ ու անմեղսունակ մի անձնավորություն. Սոցապ նախկին նախարարը՝ ՔՊ-ի նոր թեկնածուի մասին
ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար (ՔՊ օրոք) Մեսրոպ Առաքելյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է ՔՊ-ի կողմից Հայկ Մարությանի փոխարեն քաղաքապետի նոր թեկնածու Հրաչյա Սարգսյանի առաջադրմանը.
 
«Հարգելի երևանցիներ,
 
Ներողություն եմ խնդրում, որ մեր սիրելի քաղաքը շուտով ղեկավարելու է անդեմ ու անմեղսունակ մի անձնավորություն, ում աշխատանքային և քաղաքական կարիերայում ունեցել եմ բացառիկ ներդրում։ Ցավում եմ, որ այս դժվարին ժամանակներում երևանցիներին սպասվում է ևս մեկ անխուսափելի և երաշխավորված հիասթափություն։
 
Պատերազմից հետո վարչապետի հրաժարականը պնդող, սակայն իր պաշտոնը դրանից վեր դասող սույն անձնավորությունը Երևանի կառավարումը վերածելու է այնպիսի քաոսի, որ երանի եք տալու նախորդ, ու դրանից էլ նախորդ բոլոր քաղաքապետերին։
 
Անելու եմ առավելագույնը՝ իմ անձնական և քաղաքական դաշտից վաղուց դուրս շպրտված անձնավորությանը դուրս շպրտել նաև մեր սիրելի քաղաքի կառավարման բոլոր օղակներից։
Հ.Գ. Քանի ուշ չէ, խելքի աշեցեք...»։