|
Փոխարժեքներ
09 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.29 |
| EUR | ⚊ | € 419 |
| RUB | ⚊ | ₽ 4.7987 |
| GBP | ⚊ | £ 490.11 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Բեռլինն ու Փարիզը համաձայնեցրել են Իրանի հետ առեւտրի հատուկ ֆինանսական մեխանիզմ. տեղեկացնում է alikonline.ir-ը՝ վկայակոչելով գերմանական Wirtschaftswoche պարբերականը:
Նշվում է, որ մեխանիզմը շուտով գործարկվելու է, եւ դրան են միանալու ԵՄ անդամ մի քանի երկրներ: Ըստ պարբերականի՝ Իրանի հետ առեւտրի հատուկ ֆինանսական մեխանիզմի գրասենյակը տեղակայված է լինելու Ֆրանսիայում, իսկ այն ղեկավարելու է Գերմանիայի ներկայացուցիչը: Համակարգը ֆինանսավորվելու է հենց այս երկրների կողմից:
ԵՄ առաջատար երկու երկրից բացի, մեխանիզմին են միանալու նաեւ Մեծ Բրիտանիան, Իտալիան, Իսպանիան, Ավստրիան, Բելգիան, Հոլանդիան եւ Լյուքսեմբուրգը: Նախատեսվում է, որ հետագայում այս մեխանիզմին կմիանան եւս մի քանի երկրներ, այդ թվում` Չինաստանը: