կարևոր
625 դիտում, 55 րոպե առաջ - 2026-10-28 23:40
Աշխարհ

ԱՄՆ-ն և Իսրայելը համաձայնեցրել են Իրանի դեմ լայնածավալ հարվածները վերսկսելու ծրագիրը․ ԶԼՄ

ԱՄՆ-ն և Իսրայելը համաձայնեցրել են Իրանի դեմ լայնածավալ հարվածները վերսկսելու ծրագիրը․ ԶԼՄ

ԱՄՆ-ն և Իսրայելը մշակել են Իրանի դեմ նոր ռազմական գործողության ծրագիր, որը, դիվանագիտական բանակցությունների ձախողման դեպքում, կմեկնարկի ԱՄՆ-ում նոյեմբերին կայանալիք միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո։ Այս մասին հայտնում է «Axios» պարբերականը։

«Եթե վերջին պահին համաձայնագիր չկնքվի, ապա միջանկյալ ընտրություններից կարճ ժամանակ անց զանգվածային ռմբակոծություններով ուղեկցվող հարձակողական գործողությունների վերսկսումը հավանական է թվում։

Երկուշաբթի Իսրայելի պաշտպանության բանակի գլխավոր շտաբի պետ, գեներալ Էյալ Զամիրը բանակցություններ է վարել ԱՄՆ Զինված ուժերի կենտրոնական հրամանատարության (CENTCOM) հրամանատար, ծովակալ Բրեդ Քուպերի հետ՝ հնարավոր հարվածներից առաջ գործողությունները համակարգելու նպատակով»,- գրում է պարբերականը։

Axios-ի աղբյուրների տվյալներով՝ դաշնակիցները նախապատրաստում են մեկշաբաթյա ռազմական գործողություն, որի ընթացքում նախատեսվում են զանգվածային հարվածներ Իրանի միջուկային օբյեկտներին, էներգետիկ ենթակառուցվածքներին և Իսլամական Հանրապետության բարձրագույն ղեկավարությանը։