կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-06-03 19:58
Քաղաքական

Ինքն է համաձայնեցրե՞լ, թե՞ իր հետ են համաձայնեցրել

Ինքն է համաձայնեցրե՞լ, թե՞ իր հետ են համաձայնեցրել

Ողջ երկուշաբթի օրը սպասում էինք արձագանքի: Մտածում էինք, ուր որ է կա'մ նախագահականից, կա'մ էլ կառավարությունից կհնչի Գորիսում տեղի ունեցած ողբերգությանը համարժեք արձագանքը: Վերջապես, տեղի ունեցածը ոչ ապտակ էր, որ տրվել էր բարձրաստիճան պաշտոնյայի կողմից ինչ-որ մի շարքային պալատական աշխատողի, ոչ էլ` պատահական ավտովթար, որից, ասենք, ծռվել էր, ինչ-որ մի օլիգարխի «Բրաբուսի» «շիթը»:

 

Այնուամենայնիվ, ամենաօպերատիվը Շամշյանն էր, ով պարզերես էր անում թե' ոստիկանության և թե' մնացած բոլոր պետական բարձր հաստատություններին:

 

Մի Հայաստան, մի Շամշյան, մնացածը «քնած են»` արդեն երկու  օր է: Լավ է, գոնե Լիսկան արթնացավ խոր քնից, իմացավ ինչն ինչոց է և հայտարարություն արեց: Մնում է պարզել ամենակարևորը` հարտարարությունը, իրո՞ք, ինքն էր համաձայնեցրել իր վերադասի հետ, ինչպես ասում է հայտարարության մեջ, թե՞ իր հետ էին համաձայնեցրել:

 

Օրը կանցնի, կգա երեքշաբթին, հետո` չորեքշաբթին, և մենք` լրատվամիջոցների աշխատակիցներս, սպասողական հայացքներս կուղղենք Շամշյանի ամենազոր տեսախցիկին` իմանալու այն, ինչ պետք է իմանայինք համապատասխան մարդկանցից, ովքեր դրա համար աշխատավարձ են ստանում մեր` հարկատուներիս հաշվին:

 

Իսկ միգուցե արժե՞  փակել բոլոր հաստատությունները և ապրել Շամշյանի  «դիվադադար Հայաստանում»:

 

Գոնե մեզ խաբված չենք զգա: