|
Փոխարժեքներ
27 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.7 |
| EUR | ⚊ | € 445.5 |
| RUB | ⚊ | ₽ 4.814 |
| GBP | ⚊ | £ 510.64 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Փետրվարի 6-ին Սիրիայի Արաբական Հանրապետությունում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի կապակցությամբ
ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը ցավակցություն է հայտնել Հայաստանում այդ երկրի արտակարգ և լիազոր դեսպան Նորա Արիսյանին:
Ցավակցագրի մեջ ասաված է.
ՀՀ-ում ՍԱՀ արտակարգ և լիազոր դեսպան,
ՆԳ տիկին Նորա Արիսեան
Ազնուափայլ տիկին Արիսեան
Հ.Յ.Դ. Բիւրօն իր խորազգաց ցավակցութիւններն է յայտնում Սիրիոյ բարեկամ ժողովրդին և սիրիահայ համայնքին` փտրուարի 6-ին տեղի ունեցած աղէտալի երկրաշարժի հետեւանքով կրած մարդկային կորուստների կապակցութեամբ:
Գիտակցում ենք նաեւ, որ երկրաշարժի եւ ետցնցումների պատճառած նիւթական վնասները ահաւոր են. այդ պատճառով եւ աղէտեալ ընտանիքներին հարկ եղած օժանդակութեան համար արդէն իսկ ձեռնարկել ենք համաշխարհային հանգանակային արշաւ:
Մեր զօրակցութիւնն ենք յայտնում մեր քոյրերին ու եղբայրներին եւ մաղթում ուժ եւ համբերութիւն:
Հարգանքներով`
Յակոբ Տէր Խաչատուրեան
Հ.Յ.Դ. Բիւրոյի ներկայացուցիչ
Հ.Յ.Դ. Հայ Դատի կենտրոնական խորհրդի նախագահ
PDF տարբերակը 20230207-Սիրիայի դեսպանուհի Տկն. Նորա Արիսեանին