Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանի հիմնական նպատակը ՀԱՊԿ-ին անդամակցությունն ավելի արդյունավետ դարձնելն է: Այդ մասին ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ասել է Россия-24-ի հետ զրույցում:
«Մեր տարածաշրջանում իրավիճակը, ցավոք, այդքան էլ հանգիստ չէ, իսկ ՀԱՊԿ-ն անվտանգության համակարգ է: Դրա անդամ պետությունները դե յուրե մեր ռազմավարական դաշնակիցներն են, ու մեզ համար չափազանց կարևոր է հստակեցնել փոխադարձ պարտավորությունները, այն պարտավորությունները, որոնք ՀԱՊԿ անդամ պետությունները ստանձնել են միմյանց առաջ: Մեզ համար չափազանց կարևոր է հստակեցնել այն պարտավորությունները, որոնք Հայաստանը ստանձնել է կազմակերպության առաջ և հակառակը»,- ասել է նա:
Փաշինյանը նշել է, որ ՀԱՊԿ-ի շրջանակում Հայաստանի հիմնական ռազմատեխնիկական ու ռազմավարական գործընկերն է Ռուսաստանը, սակայն կարևոր է նաև մյուս գործընկերների դիրքորոշման հստակեցումը ԼՂ հակամարտության և տարածաշրջանում անվտանգության հարցում:
«Այնպես է ստացվել, որ ՀԱՊԿ-ի շրջանակում մեր գործընկերներից շատերը երկար տարիներ տարբեր միջազգային կազմակերպություններում քվեարկում են Հայաստանի շահերի դեմ: Բայց, միևնույն ժամանակ, նրանք չեն կարող մեզ կշտամբել այդ կազմակերպություններում իրենց դեմ քվեարկելու համար: Եվ մենք ասում ենք, որ այդ իրավիճակը պետք է համաձայնեցնել»,- ասել է ՀՀ վարչապետի պաշտոնակատարը: