կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-01-23 22:31
Արցախ

Ընդհանուր ժողովականների կողմից մատնանշվել են այն կարևոր խնդիրները, որոնք ծառացած են հայ ժողովրդի առաջ. Դավիթ Իշխանյան

Ընդհանուր ժողովականների կողմից մատնանշվել են այն կարևոր խնդիրները, որոնք ծառացած են հայ ժողովրդի առաջ. Դավիթ Իշխանյան

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 23-ին ընդունել է Հայ Յեղափոխական Դաշնակցության (ՀՅԴ) 33-րդ Ընդհանուր ժողովի մասնակիցներին:

Հանդիպումից  հետո  «Արցախպրես»-ի   թղթակցի  հետ  զրույցում   ՀՅԴ Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ, ԱՀ  Ազգային  ժողովի   «Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Դավիթ Իշխանյանն  ասել  է, որ  հանդիպմանն  ԱՀ  նախագահի    և  Ընդհանուր   ժողովականների   կողմից       մատնանշվել  են     այն  մարտահրավերները  և     կարևոր    խնդիրները, որոնք  ծառացած  են   հայ  ժողովրդի    առաջ, և  որոնք առաջիկա  տարիներին   պետք է  իրականացնի Դաշնակցությունը:
 
«Որպես   պատմական  փաստ՝  պետք  է  արձանագրեմ, որ    Հայ  Յեղափոխական  Դաշնակցության  պատմության  մեջ  առաջին  անգամ  է, որ   Ընդհանուր   ժողովն  անց  է  կացվում  Արցախում. դրա  մեջ  մեծ  խորհուրդ  կա:   Կարևոր  է   այն  հանգամանքը, որ    հայ  ժողովրդի  առաջ   ծառացած  հիմնախնդիրների  լուծման  առումով  Արցախն  ունի  իր  տեղն  ու  դերը: Չպետք  է  մոռանանք, որ  վերջին  30  տարիների  ընթացքում    համահայկական  իրականության  մեջ    Արցախի  հիմնախնդրը  եղել  է   ամենակարևոր  հարցը:  Արցախում  այս  ժողովի  անցկացումն      նպատակ  ունի  մեկ  անգամ  ևս  արժևորելու  այն  մտահոգությունները, որոնք  առաջացել  են  վերջին   շրջանում, և    որոնց   լուծման  համար   պետք  է  գտնել  ճիշտ  ուղիներ»-ավելացրել   է: