Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ` «ԱԺ կանոնակարգ» օրենքի նախագծի վերաբերյալ աշխատանքային քննարկումների ընթացքում ՀՀԿ-ական պատգամավոր Վարդան Այվազյանը բարձրացրեց ԱԺ կանոնակարգ-օրենքում իրեն մտահոգող մի քանի խնդիրներ: Նա հետաքրքրվեց, թե նոր կանոնակարգով ինչպե՞ս է կարգավորվելու պատգամավորների՝ խմբակցություններից դուրս գալու հարցը:
Պետաիրավական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը նշեց, որ այս պահին ցանկացած խնդրի վերհանում տեղավորվում է քննարկումների դաշտում, այդ թվում` և այդ հարցը:
«Խմբակցություններից դուրս գալու հարցի շուրջ մենք կարող ենք անվերջ բանավիճել: Ունենք պատգամավոր, որ խմբակցության մեջ է, բայց քվեարկում է հակառակը»,- ասաց նա՝ հավելելով, որ անկախ պատգամավորների պարագայում դադարեցվում են մի շարք լիազորություններ:
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանն էլ, անդրադառնալով այդ նույն հարցին, ասաց, որ լավ կլինի՝ նոր կանոնակարգով սահմանվի՝ այն պատգամավորը, ով հոժարակամ դուրս եկավ խմբակցությունից, պետք է մանդատը վայր դնի, իսկ եթե չի ցանկանում, չպետք է խմբակցության տեսակետը չկիսելու համար նրան հեռացնել խմբակցությունից: