| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Անիմաստ է հիմա քննարկել քարոզարշավը, քանի որ որոշումն ընդունվել է հակասահմանադրական ճանապարհով ու դեռ պարզ չէ՝ հանրապետության նախագահը կստորագրի՞ այն, թե՞ ոչ, «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում անդրադառնալով հարցին՝ կմասնակցի՞ «Լուսավոր Հայաստանը» հանրաքվեին նախորդող քարոզարշավին, պատասխանել է խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
«Սպասում ենք նախագահի գործողությանը, հույս ունենք, որ չի ստորագրի և կդիմի Սահմանադրական դատարան: Վստահ եմ, որ նախագահականում նստած իրավաբանները տեսել են, գիտեն, թե ինչ խախտումներ են տեղի ունեցել ու չեն կարող դրա առաջ աչք փակել», - ընդգծեց նա:
Որպես ակնառու խախտումներ՝ խմբակցության ղեկավարն առանձնացրել է մի քանիսը. «Սահմանադրական փոփոխություն չի կարող լինել, Ազգային ժողով ընդհանրապես չի կարող ներկայացվել նման փաստաթուղթ՝ առանց պետաիրավական հանձնաժողովի եզրակացության: Երեկվա ամբողջ ընթացակարգը խախտված էր: Դրան գումարած՝ սահմանադրական փոփոխություն չեն կարող անել անցումային դրույթի մեջ: Չեն կարող անել անձի կարգավիճակը վատթարացնող հետադարձ ուժ տվող դրույթով… Ես կարող եմ բազմաթիվ խախտումներ թվարկել, մեր իրավաբանները կազմում են, կարող է 10-15 հոդված ունենանք: Խախտումների այս փունջը պետք է թույլ չտա, որ Հանրապետության նախագահը ստորագրի այս փաստաթուղթը», - նշել է նա:
Էդմոն Մարուքյանը հիշեցրել է, որ յուրաքանչյուր սահմանադրական մարմին ունի իր լիազորությունները ու պետք է դրա շրջանակներում կատարի իր առաքելությունը: Նախագահի առաքելությունը նաև այն է, որ նա պետք է հետևի Սահմանադրությանը: «Նախագահն ունի հակակշիռ ստեղծելու, սխալները գտնելու ու շտկելու հնարավորություն: Հավանական եմ համարում, որ նախագահը չի ստորագրի»: