| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Մոտակա 5 տարիների ընթացքում Մեծ Բրիտանիան հանրաքվե է անցկացնելու Եվրամիության հետ հարաբերությունների հարցով. երեկ հայտարարել է երկրի վարչապետ Դեւիդ Քեմերոնը BBC-ի եթերում:
Նա հրաժարվել է հայտնել, թե հարցաթերթիկում ԵՄ-ից դուրս գալու կոնկրետ` «այո» կամ «ոչ» պատասխան կլինի՞: Միաժամանակ, վարչապետը հասկացրել է, որ կառավարությունը ներկայումս հատուկ ծրագիր է մշակում Բրյուսելի հետ հարաբերությունների վերաբերյալ. Լոնդոնը փորձելու է վերականգնել ազգային խորհրդարանի ինքնիշխան լիազորությունների մի մասը, որոնք փոխանցվել էին ԵՄ միասնական մարմիններին:
Փորձելով հաղթահարել ծանր ֆինանսական ճգնաժամը` Եվրամիությունը պատրաստվում է ինտեգրման նոր փուլի, որի նպատակն է մշակել միասնական տնտեսական քաղաքականություն եւ ստեղծել եվրոյի գոտու դաշնային տնտեսական կառավարություն: Լոնդոնը, սակայն, չի պատրաստվում մասնակցել դրան, ավելին` մտադիր է դուրս գալ ԵՄ մի շարք միասնական ոլորտներից, որպեսզի ուժեղացնի ազգային խորհրդարանը: