|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Հունաստանում կիրակի հանրաքվե է անցկացվել եվրոպական վարկատուների առաջակներն ընդունելու հարցով. հայտնում է Московский комсосмолец-ը:
Նախնական արդյունքների համաձայն՝ հույների 61,31% մերժել է առաջարկված` տնտեսման ծրագիրը: Կողմ է քվեարկել ընտրողների 38,69%-ը:
Հանրաքվեից հետո Եվրահանձնաժողովի նախագահ Մարտին Շուլցը նշել է, որ իրենք պետք է հարգեն հույն ժողովրդի կամքը:
Նշենք, որ հանրաքվեի արդյունքները բարդացնում են Հունաստանի տնտեսական` առանց այդ էլ բարդ վիճակը: Ավելի վաղ Հունաստանի ֆինանսների նախարար Յանիս Վարուֆակիսը հայտարարել էր, որ եթե բնակիչները մերժեն ծրագիրը, ապա Հունաստանը դուրս կգա եվրոյի գոտուց: