Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սպիտակում «Իմ քայլ»-ի քարոզարշավի ժամանակ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ երեկ Սասուն Միքայելյանի արած հայտարարությանը, թե հեղափոխության հաղթանակն ավելի կարևոր էր, քան Արցախյան ազատամարտը:
Փաշինյանը նշեց, որ բանը հասել է նրան, որ որոշ հանրապետականներ` Շուշան Պետրոսյանը, Արմեն Աշոտյանը, Արցախյան ազատամարտը որոշել են պաշտպանել Սասուն Միքայելյանից: «Ձեր քաշի չափ Սասուն Միքայելյանի մարմնում ասկոլկա կա, դուք էդ ումի՞ց եք պաշտպանում Արցախյան ազատամարտը: Դուք, որ երկար տարիներ, բերաններդ ջուր առած, հետևել ու ղեկավարել եք բանակի թալանը, ես թույլ չեմ տալու ձեզ Սասուն Միքայելյանից պաշտպանել ազատամարտը: Ես չեմ հիշում, որ այդ նույն մարդիկ ինչ-որ նախադասություն ասած լինեն այն առիթով, երբ պարզվեց, որ Մանվել Գրիգորյանը զինվորի հացը գողացել ու իր արջերին է տվել: Ո՞ւր էիք այդ ժամանակ: Ես գիտեմ` ուր էիք. ձեզնից ոմանք նույնպես նման պահեստներ ունեն որոշ տեղերում, մենք այդ պահեստների տեղերը գիտենք, լուսանկարները ունենք, բացահայտել ենք, բայց շատ բան չենք ասում, քանի որ ազգային անվտանգության խնդիր կա»,- ասաց Փաշինյանը:
Նա նշեց նաև, թե ինչո՞ւ ազատամարտի պաշտպաններից ոչ ոք ձայն չհանեց, երբ Սերժ Սարգսյանի եղբոր բանկային հաշվին միայն մի բանկում 30 մլն դոլար կար: Ոչ ոք, ըստ Փաշինյանի, չհարցրեց` որտեղի՞ց 30 մլն դոլար, եթե մեր զինվորը «տռուսիկ, մայկա չունի»: «Ես ձեզ հատ-հատ եմ անդրադառնալու: Չեմ բացառում, որ ոմանք այս պրոցեսում բոմժ են դառնալու, քանի որ բոմժ էլ եղել են, իսկ հիմա եկել ու ելույթ են ունենում»,- ասաց նա: