Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Yerkir.am-ի ամանորյա հարցերին պատասխանել է «Սասուն» ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանը:
-Պարո'ն Միքայելյան, ինչպե՞ս եք նշում Ամանորը, Հայաստանո՞ւմ:
-Շատ սովորական: Բա իհարկե, Հայաստանում, եթե էս տարիների ընթացքում կլսես, որ Միքայելյան Սասունը 1998թ.-ից մինչեւ այսօր ուրիշ տեղ Ամանոր է նշել, կասես դու ստախոս ես:
-Իսկ ընդունո՞ւմ եք, որ Ամանորը, հատկապես` մեր շատ պաշտոնյաներ անցկացնում են արտասահմանում:
-Ես ապրում եմ էն ձեւ, ոնց որ ապրում ա իմ հարեւանը: Եթե իմ երեխեն էսօր սոված չի մնում, ես ձգտում եմ, որ իմ հարեւանի երեխեն էլ սոված չմնա: Ես այս նշանաբանով եմ ապրել իմ ամբողջ կյանքում: Նորմալ մարդն իր Ամանորը պետք է իր տան մեջ նշի, տրադիցիա է:
-Ձմեռ պապից ի՞նչ եք ցանկանում:
-Ձմեռ պապը ո՞րն ա, Ձմեռ պապը մեր երկիրն ա (ծիծաղում է):
-Ձեր ցանկությունները:
-Ազգին բարօրություն, որ ժողովուրդն ազատ ապրի, նորմալ ապրի, էս վիճակից դուրս գա: Ես ուզում եմ շնորհավորել նաեւ բոլորի Ամանորը, ու իմ խնդրանքն է ժողովրդին, որ երբեք չհուսահատվեն, չհուսահատվեն պայքարից, այսօրվա իրավիճակից, չլքեն մեր պետությունը, որ գալիք տարում ձգտենք այնպիսի պետություն ստեղծել, որ արտագաղթած մարդիկ հետ գան:
-Իսկ Ձեզ համար ի՞նչ եք ցանկանում:
-Որ իմ ժողովուրդը լավ ապրի, որ ես դուրս գամ` ազատ զգամ ինձ էս երկրում, որ մարդիկ չասեն` էս մարդն էս ունի, էս կարգի մարդ ա, որ մարդկանց նայեն հավասար աչքերով, ոչ թե առաջին, երկրորդ, երրորդ, չորրորդ կարգի բաժանեն: Ուզում եմ, որ վերաշերտավորում չլինի: Բոլորս ազատ, անկախ երկրի քաղաքացի ենք, բոլորիս պետք է մի աչքով նայեն:
Ագնեսա Խամոյան