|
Փոխարժեքներ
24 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.61 |
| EUR | ⚊ | € 439.65 |
| RUB | ⚊ | ₽ 4.825 |
| GBP | ⚊ | £ 498.57 |
| GEL | ⚊ | ₾ 141.15 |
ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրում է. «Բժշկի դիմել եմ երեկ, ԱԺ առաջին նիստից հետո, որովայնի շրջանում ունեցած ցավերի պատճառով: Մի քանի ժամ անց ախտորոշվեց կույրաղիքի սուր բորբոքում: Ինձ ասացին, որ անհետաձգելի վիրահատության անհրաժեշտություն կա, որովհետև կույրաղիքս կարող է պայթել: Վիրահատությունը սկսվել է 18.50-ին և շարունակվել երկու ժամ: Բժիշկներն ասում են` կույրաղիքս վիրահատության պահին պայթած է եղել: Վիրահատությունն անցել է հաջող, լաբորասկոպիկ եղանակով: Ետվիրահատական վիճակս բավարար է:
Չեմ կարծում, թե ի վիճակի կլինեմ Մարտի 1-ին, ժամը 21.00 ներկայանալ Մյասնիկյանի արձանի մոտ, նաև այն պատճառով, որ ետվիրահատական տեխնիկական ատրիբուտներ եմ կրում: Բայց նախատեսված ժամին և տեղում լեգենդար հրամանատար Սասուն Միքայեյանի կողքին կլինի որդիս` Աշոտը»: