Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Մեր օրինական նամակը հանձնել ենք կառավարությանը նոյեմբերի 22-ին: Արդեն մեկ ամիսը լրանում է` արձագանք չկա: Բացասական պատասխանն էլ հաջորդ քայլը անելու հիմք է տալիս, բայց պետք է իմանանք`ինչ որոշում է կայացնում կառավարությունը»,- ասաց Սասուն Միքայելյանի լիազոր ներկայացուցիչ`Հակոբ Ավագումյանը:
Արտավազդ գյուղի բնակիչները հերթական բողոքի ակցիան են կազմակերպել կառավարության շենքի մոտ`պահանջելով ետ վերադարձնել Սասուն Միքայելյանի բռնագրվված հողը. «Նա մեր երկիրն է ազատագրել, իսկ դուք նրա հողն եք խլում»,- գրված է ցուցարարների ձեռքի պաստառներում:
Կառավարությունը վերջերս որոշում էր կայացրել Կոտայքի մարզի Արտավազդի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող որոշ հողատարածքներ բացառիկ գերակա հանրային շահ ճանաչելու մասին: Այդ հողատարածքները պետք է տրվեն Արա Աբրահամյանի եղբորը` Գագիկ Աբրահամյանին, եւ ինչ-որ արաբ շեյխի, ովքեր այդտեղ հանքային ջրերի գործարան են ուզում կառուցել` շուրջ 135 բնակիչների զրկելով իրենց սեփականությունից:
«Մարտի 1-ի գործով» դատապարտված Սասուն Միքայելյանն այդ հողատարածքներում մտադիր էր փոքր հիդրոէլեկտրակայան կառուցել: Կա նաեւ կառավարության հատուկ որոշումը՝ վավերացված վաղամեռիկ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի կողմից: Արդեն իրականացրվել են որոշ տեխնիկական աշխատանքներ: «Իշխանությունները օգտվում են Սասուն Միքայելյանի անազատությանից եւ փորձում խլել նրանից այդ հողերը: Նրանք շատ լավ հասկանում են, որ եթե Միքայելյանը ազատության մեջ լիներ, թույլ չէր տա աչք գցել այդ հողերի վրա»,- ասաց Սասուն Միքայելյանի լիազոր ներկայացուցիչը:
Ցուցարարների բողոքին կառավարությունից դեռ պատասխան չեն տվել: Նրանք կառավարության շենքի մոտ վաղն էլ բողոքի ակցիա կանցկացնեն. նույն ժամին՝ 14-30-ին: