կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-03-01 15:07
Քաղաքական

Մեր անկախ հանրապետության հիմնադրման բացթողումներն աստիճանաբար շտկվում են. Վահրամ Բաղդասարյան

Մեր անկախ հանրապետության հիմնադրման բացթողումներն աստիճանաբար շտկվում են. Վահրամ Բաղդասարյան

Եթե նախորդ իշխանությունների ժամանակ բացթողումներ չլինեին, մենք այս բարեփոխումները չէինք կատարի. լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ անդրադառնալով ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի` այսօրվա ելույթում հնչեցված քննադատություններին:

Նրա խոսքով` ՀՀԿ-ն չի վախենում քննադատություններից։ «Բարեփոխումները կատարվում են։ Դա մեր անկախ հանրապետության հիմնադրման բացթողումներն են, որոնք աստիճանաբար շտկվում են: Նաև չենք մեղադրում հիմնադիր քաղաքական ուժերին, որովհետև այն ժամանակ հնարավոր չէր 70 տարվա սոցիալիստական երկրից դառնալ ակտիվ կապիտալիստական։ Քաղաքական դաշտում կտրուկ և համարձակ փոփոխություններին ես կողմնակից չեմ»,- ասաց պատգամավորը։

Հարցին` արդյո՞ք ՀՀԿ-ն չի վախենում Արմեն Սարգսյանի՝ նախագահ ընտրվելուց հետո, մինչև վարչապետի ընտրությունները, կորցնել իշխանությունը, Բաղդասարյանը պատասխանեց. «Այսքան ժամանակ ես վախկոտի տպավորություն թողե՞լ եմ։ Որևէ մտահոգություն չկա, դուք էլ հանգիստ եղեք»։

Հիշեցնենք, որ այսօր ԱԺ-ում իր ելույթի ժամանակ Արմեն Սարգսյանն անդրադարձել էր երկրում տիրող աղքատությանը, կոռուպցիային, արտագաղթին և խոսել իր անելիքների մասին։