կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-04-30 13:52
Քաղաքական

Սյունիքը վտանգի տակ. պետք է գիտակցել, որ թշնամին մեր տան դռանն է. Արթուր Եղիազարյան

«Հայ մարդն իր երկրի տարածքում չպետք է ազատ տեղաշարժվելու մտավախություն ունենա: Սահմանամերձ համայնքի բնակիչը պետք է գիտակցի, որ թշնամին իր տան դռանն է: Ինձ համար ցավալի է, որ իմ երկրի վարչապետը Հայաաստանում տեղաշարժվում է ռուս խաղաղապահների աջակցությամբ։ Եթե, ինչպես իրենք են ասում անվտանգ է, ապա ինչո՞ւ են այդ տարածնքերն անցնում խաղաղապահների ուղեկցությամբ։ Այսինքն վտանգ կա, որ ինչ որ գործողություններ կլինեն։ Այդ դեպքում, ինչպես մեղադրել հասարակ քաղաքացիներին իրենց մտահոգությունների համար», - Iammedia-ի հետ զրույցում ասաց պատմաբան Արթուր Եղիազարյանը, դիտարկելով՝ պատկերացրեք, որ այդ տարածքում որևիցէ մեկի մեքենան խափանվի. այդ մարդը կմնա՞ ադրբեջանիների ենթակայության տակ:

Պատմաբանը նաև անդրադարձավ Արցախի անվտանգության համար ձեռնարկվող պատշաճ միջոցառումներին, ընդգծելով.

«Արցախը Հայաստանի հետ կապող միակ օղակը՝ Շուշիի ճանապարհն է: Ռուս խաղաղապահների հեռանալու դեպքում, բնականաբար այդ ճանապարհը կանցնի Ադրբեջանի վերահսկողության տակ: Այդ պարագայում Արցախի բնակչությունն ամբողջությամբ կհայտնվի շրջափակման մեջ, և այո, այդ ժամանակ Արցախը կկանգնի ցեղասպանության վտանգի առջև»։

Սյունիք-Արցախ անվտանգության հեռանկարների մանրամասները՝ տեսանյութում.