կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2018-11-23 14:40
Հասարակություն

Արմատներով Արևմտահայաստանից` հավատարիմ հողին ու հային

Արմատներով Արևմտահայաստանից` հավատարիմ հողին ու հային

«Երկիր Մեդիա» -ի «Հարցեր` դաշնակցականներին» հաղորդմանը հյուրընկալված Արագածոտնի դաշնակցական նախկին մարզպետ Աշոտ Սիմոնյանը խոսել է իր արմատների մասին:

Նա նշել է, որ  արմատներով Արևմտյան Հայաստանից է` Արփի գյուղից: Ծնողներն ապրում են Արագածոտնի մարզի Կաթնաղբյուր համայնքում, ինքն էլ ծնվել, մեծացել է այնտեղ, սակայն հետագայում գործունեություն է ծավալել Երևանում:

Նախկին մարզպետի խոսքով` Արագածոտնի մարզն իր համար այնքան հոգեհարազատ է, որ մարզպետ դառնալու առաջարկն ընդունելու պատճառներից գլխավորը հենց դա է եղել:

Անդրադառնալով ՀՅԴ նախընտրական կարգախոսին`«Հավատարիմ հողին և հային», նա այսպես է ներկայացրել կարգախոսը. «Յուրաքանչյուր հայ մարդու, առավել ևս` դաշնակցականի համար, հողն ու հայը արժեքներ են, որոնց համար Դաշնակցությունը ստեղծվեց և իր 128-ամյա պատմության ընթացքում պայքարեց հանուն հողի և այդ հողի վրա հայ տեսակի ազատ ապրելու իրավունքի համար»:

«Իսկ ինչո՞ւ հող և հայ» հարցին` Սիմոնյանը պատասխանել է. «Հանուն հողի, որովհետև այդ հողը մենք պիտի մշակենք: Հանուն հողի, որովհետև այդ հողը պիտի շենացնենք: Հանուն հողի, որովհետև հողը պիտի բնակեցնենք ու պաշտպանենք: Ի վերջո, հողը պիտի ազատագրենք: Ամբողջական հողի և ամբողջական հայ տեսակի միասնությամբ է, որ մենք պիտի կերտենք մեր երազած Հայրենիքը: Հայը պիտի ապրի ամբողջական, ազատագրված և մշակույթի համար պիտանի հողի վրա: Մենք պիտի ունենանք բաղձալի վիճակ, երբ, հողին կպնելով, յուրաքանչյուր հայ` սկսած Արագածոտնի Նորաշեն գյուղից մինչև Արտենի և Արագած, հասկանա, որ այս հողի վրա ապրելով և պայքարելով է, որ պիտի սերունդներ կրթենք և դաստիարակենք: Հողն է, որ մեզ ուժ է տալիս: Հողն է, որ մեզ ամուր կապում է մեր արմատներին և իմաստ տալիս մեզ ու առաջնորդում դեպի բաղձալի ապագա»: