կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-04-16 00:41
Առանց Կատեգորիա

Էրդողանը ԵԽԽՎ-ում վիրավորել է արմատներով հայ պատգամավորի

Էրդողանը ԵԽԽՎ-ում վիրավորել է արմատներով հայ պատգամավորի

ԵԽԽՎ-ում Ֆրանսիայի պատվիրակության անդամ Մյուրիել Մարլան Միլիտելոն Հայոց ցեղասպանությունից փրկված հայի թոռ է: Նա էր երեկ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին հարց ուղղել այդ երկրում ազգային եւ կրոնական փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության վերաբերյալ եւ բավական վիրավորական պատասխան ստացել. «Դուք խոսում եք մի բանից, որից գլուխ չեք հանում: Կարծում եմ` Դուք ֆրանսիացի եք, Թուրքիայի համար էլ եք ֆրանսիացի» (Թուրքիայում անիմաստ ու շատ խոսողներին «ֆրանսիացի» են անվանում):

Թուրքական NTV հեռուստաալիքի հետ զրույցում Միլիտելոն հայտնել է, որ իր տատը եւ պապը մինչ 1915 թվականը բնակվել են Ստամբուլի Քադըքյոյ թաղամասում: «Պապիս անունը Սեյրան էր, իսկ տատինս` Մադլեն: 1915-ի մի երեկո պապիս զգուշացրել  են տեղի ունենալիք իրադարձությունների մասին, եւ նրանք կարողացել են փախչել ու փրկվել»,- պատմել է ֆրանսուհին:

Անդրադարձ կատարելով Էրդողանի վիրավորական խոսքերին` խորհրդարանականն ասել է, որ Թուրքիայի վարչապետը գիտակցված կամ ոչ գիտակցված սխալ է թույլ տվել. «Նրա ասածից ես հասկացա, որ ֆրանսիացիների հասցեին ոչ հաճելի արտահայտություն է անում: Ես նրան չպատասխանեցի, քանի որ ԵԽԽՎ-ում նման պահվածքն ընդունելի չէ»: