|
Փոխարժեքներ
09 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 441.83 |
| RUB | ⚊ | ₽ 4.7262 |
| GBP | ⚊ | £ 501.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.43 |
«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն Ընտրական օրենսգրքի խախտում չի տեսնում այն բանում, որ իրենց նախընտրական պաստառները քարոզարշավի մեկնարկից երկու օր առաջ են Երևանի փողոցների համապատասխան վայրերում տեղադրվել: Ըստ նրա՝ արտահերթ պայմաններ են, երկրորդ՝ բոլոր ուժերն այսօր կարող են դրան գնալ, քանի որ այսօր հավասար հնարավորություններ կան, ինչը նախկինում չկար:
«Մենք ժամանակին քննադատում էինք, որովհետև կախվել էր Կարեն Կարապետյանի նկարը, որը թեկնածու չէր, բայց դա արել էին՝ օգտվելու նրա ռեյտինգից: Այն ժամանակ միայն ՀՀԿ-ն կարող էր շուտ տեղադրել նախընտրական վահանակները: Այսօր բոլոր ուժերը կարող են դա անել, ով շուտ պատվիրել է: Մենք այս մասին նախապես զգուշացրել ենք՝ քանի որ դիմացը հանգստյան օրեր են, օր ենք կորցնելու՝ նոյեմբերի 26-ից նոր սկսելու են տեղադրել, բայց մենք գումարը 12 օրվա համար ենք փոխանցելու: Այստեղ սարսափելի բան չկա»,- ասաց Մարուքյանը:
Հարցին, որ միջազգային դիտորդները կարող են դա խախտում համարել, նա կրկին պատասխանեց՝ Ընտրական օրենսգրքի խախտում չկա: «Երկրորդ՝ թող սա լինի ամենամեծ «խախտումը», որ ԵԱՀԿ դիտորդները կարձանագրեն, ոչ թե ընտրակաշառքի բաժանման, ընտրողների վրա ճնշման գործադրման հետ կապված»,- ասաց Մարուքյանը: