|
Փոխարժեքներ
29 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Իրանի խորհրդարանում մեկնարկել է Զարիֆին անվստահություն հայտնելու գործընթացը: Այս մասին «Թասնիմ» լրատվական գործակալության հետ զրույցում տեղեկացրել է խորհրդարանում Շահինշահրի պատգամավոր Հոսեյնալի Հաջի Դելիգանին: «Զարիֆին անվստահություն հայտնելու նախագիծն արդեն պատրաստվում է, և առաջիկա օրերին կսկսվի գործընթացի մեկնարկի համար անհրաժեշտ ստորագրահավաքը»,- ասել է պատգամավորը:
Ըստ նրա՝ այս նախաձեռնությունը պայմանավորված է երկրում փողերի լվացման երևույթի առկայության մասին` նախարարի հայտարարությամբ:
«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ բոլորովին վերջերս պարոն Զարիֆը հայտարարել էր երկրում փողերի լվացման հանցավոր երևույթի առկայության մասին, ուստի մենք մինչ այսօր՝ նոյեմբերի 20-ը, նրան հնարավորություն էինք տվել այդ կապակցությամբ համապատասխան ապացույցները խորհրդարանին ներկայացնելու: Սակայն նա այդպես էլ որևէ փաստաթուղթ խորհրդարանին չի ներկայացրել, որի պատճառով էլ նրան անվստահություն հայտնելու գործընթացը մեկնարկել է»,- ասել է խորհրդարանի արմատական թևի ներկայացուցիչը: