Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ճապոնիայի խորհրդարանի ստորին պալատն այսօր ձայների մեծամասնությամբ մերժել է 3 ընդդիմադիր կուսակցությունների ներկայացրած` կառավարությանը անվստահություն հայտնելու մասին բանաձեւը:
Բանաձեւի հեղինակները հույս ունեին, որ պալատում մեծամասնություն կազմող իշխող Ժողովրդավարական կուսակցության պառակտումը կարող է հօգուտ իրենց լինել: Դեռեւս երեկ կառավարությանը պատրաստվում էին անվստահություն հայտնել կուսակցության ավելի քան 70 պատգամավորներ, որոնք վարչապետ Նաոտո Կանին մեղադրում էին ավերիչ երկրաշարժի, ցունամիի եւ «Ֆուկուսիմա-1» ատոմակայանի վթարի հետեւաքների վերացման ուղղությամբ քիչ ջանք գործադրելու մեջ:
Նրանց թվում էին նաեւ նախկին վարչապետ Յուկիո Խատոյաման եւ կուսակցության նախկին առաջնորդ Իտիրո Օձավան: Խոսակցություններ էին շրջանառվում նաեւ նրանց` կուսակցությունը լքելու եւ նոր քաղաքական խմբավորում ստեղծելու վերաբերյալ:
Սակայն Նաոտո Կանին հաջողվել է կասեցնել պառակտումը: Այսօր քվեարկությունից առաջ նա խոստացել է հոժարակամ հրաժարվել պաշտոնից, երբ վերականգնողական աշխատանքների առաջխաղացման պարզ հեռանկարներ լինեն:
Իշխող կուսակցությունից պատգամավորներին վախեցրել է նաեւ վարչապետի վճռականությունը` բանաձեւի ընդունման դեպքում ցրել խորհրդարանի ստորին պալատը եւ անցկացնել արտահերթ ընտրություններ: Ներկայումս իշխող կուսակցության դիրքերը թույլ են, եւ նոր ընտրությունների դեպքում շատ պատգամավորներ կզրկվեն մանդատներից: