|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Այսօր ԱԺ ոչ իշխանական չորս խմբակցությունների ` «Ժառանգության», ՀԱԿ-ի, ՀՅԴ-ի և ԲՀԿ-ի ներկայացուցիչները հերթական աշխատանքային խորհրդակցությունն են անցկացրել, որի ընթացքում քննարկվել է կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը: Այդ մասին Yerkir.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը: Նա նշեց, որ քննարկումը բավական արդյունավետ էր, յուրաքանչյուր խմբակցություն ներկայացրել էր քննարկվող հարցի վերաբերյալ իր նախագիծը:
«Քննարկման արդյունքը ամեն խմբակցություն ներկայացնելու է իր կուսակցության քաղաքական մարմիններում: Առաջիկա մի քանի օրերի ընթացքում նոր աշխատանքային հանդիպման ժամանակ կկայացվի վերջնական որոշում` միասնական նախագիծ ունենալու հարցի հետ կապված»,- ասաց Ռուբեն Հակոբյանը` կարևորելով այն հանգամանքը, որ բոլոր ոչ իշխանական խորհրդարանական ուժերի մոտ էլ կար ցանկություն` հանդես գալ միասնական օրակարգով և շարունակել համագործակցությունը: Նա նաև նշեց, որ քանի դեռ վերջնական փաստաթուղթը ձևավորված չէ, դեռևս անհրաժեշտություն չկա մասնամասներ հաղորդելու: