|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
Ալավերդու համայնքի ղեկավար Արկադի Թամազյանը @ArmeniaSputnik–ին ասաց, որ իրեն անվստահություն հայտնելու օրակարգով նիստ չեն գումարի, քանի որ օրենքն արգելում է մեկ տարվա ընթացքում 1–ից ավելի նմանատիպ դիմում հանձնելը։
Թամազյանին անվստահություն հանձնելու մեկ անհաջող փորձ արդեն եղել է, և սա 2–րդն է վերջին մի քանի ամսվա ընթացքում։ Արկադի Թամազյանը «Ապրելու երկիր» կուսակցության անդամ է։
Հիշեցնենք, որ Ալավերդու ավագանին անվստահություն է հայտնել համայնքի ղեկավար Արկադի Թամազյանի:
Համայնքապետը սա օրենքի խախտում է համարում, միաժամանակ նշում է, որ մեկ տարվա ընթացքում տարաբնույթ հերյուրանքներից ու շահարկումներից հետո սա սպասելի էր։
«Բոլորս գիտենք՝ առնետի ճանապարհն ավարտվում է թակարդում»,–գրել է Թամազյանը սոցցանցի իր էջում։
Արկադի Թամազյանը «Ապրելու երկիր» կուսակցության անդամ է։