|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Ոսկրածուծի դոնորների հավաքագրման նպատակով այսօր Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում մեկնարկեց ոսկրածուծի դոնորների հավաքագրման ակցիան: Մի շարք ուսանողներ և կամավորներ, գիտակցելով դոնոր լինելու կարևորությունը, ակտիվորեն մասնակցեցին արյուն հանձնելու գործընթացին:
Նշենք, որ յուրաքանչյուր տարի հազարավոր մարդկանց մոտ ախտորոշվում է լեյկեմիա և արյան այլ չարորակ հիվանդություններ, և ներկայիս տվյալներով` աշխարհում ավելի քան 6000 հիվանդ համատեղելի դոնորի կարիք ունի: Նրանցից միայն 20-ից 30 տոկոսի համար է հաջողվում գտնել ազգակից դոնոր, իսկ մնացած 70-ից 75 տոկոսը կամավոր դոնորի ցողունային բջիջների նվիրատվության կարիք ունի: Եվ քանի որ հազարավոր հիվանդներ մահանում են համատեղելի դոնորներ չունենալու պատճառով, Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրը յուրաքանչյուր տարի կազմակերպում է դոնորների հավաքագրման ակցիա:
Հիշեցնենք, որ դոնոր դառնալու համար հարկավոր է լինել 18-50 տարեկան, հանձնել 3 մլ արյուն և լրացնել հարցաթերթիկ: Դոնորագրվելն անվնաս և անցավ գործընթաց է, տևում է հաշված րոպեներ, սակայն հնարավորություն է տալիս հետագայում համատեղելիության հայտնաբերման դեպքում փրկելու մեկ կյանք: