կարևոր
2533 դիտում, 1 ամիս առաջ - 2024-05-30 20:13
Հասարակություն

Անպատրաստ երիտասարդներին հենց այնպես հավաքագրում, տանում են, որ ի՞նչ անեն՝ ձեռք ու ոտք ջարդե՞ն. Նիկոլայ Գրիգորյանը՝ կամավորների հավաքագրման մասին

Անպատրաստ երիտասարդներին հենց այնպես հավաքագրում, տանում են, որ ի՞նչ անեն՝ ձեռք ու ոտք ջարդե՞ն. Նիկոլայ Գրիգորյանը՝ կամավորների հավաքագրման մասին

Հնարավոր աղետի վտանգի մասին տեղեկատվության դեպքում անմիջապես պետք է գործի հանձնարարման համակարգը՝ և՛ կառավարման մարմիններին, և՛ բնակչությանը, որը գտնվում է հնարավոր ջրածածկման գոտում,- «Փաստինֆո»- ին ասել է Փրկարարական ծառայության պահեստազորի գեներալ-մայոր Նիկոլայ Գրիգորյանը։

Ջրամբարից ջրի բացթողման հետեւանքով Ձորագետի եւ Դեբետի հնարավոր վարարումների մասին, ինչպես նաեւ առատ տեղումների մասին տեղեկություններն ունենալով հանդերձ իշխանությունները, համապատասխան գերատեսչություններն արդյոք որեւէ իրավասություն ու պարտավորություն չունեին կանխարգելիչ քայլեր ձեռնարկելու համար, կան քայլեր, որոնք պետք է արվեին ու չեն արվել, ինչը թույլ կտար գոնե մեղմել վարարումների հետեւանքները։ «Փաստինֆո»-ի այս հարցերին ի պատասխան պահեստազորի գեներալն արձանագրել է, գոյություն ունի աղետների կանխարգելման մասնագիտական գործընթաց, երբ կանխատեսվում է օրինակ ջրի վարարում։

«Ես միշտ կատակով դրան ասում եմ՝ «գյադեք աջ փախեք, գյադեք ձախ փախեք», բայց կա լուրջ մասնագիտական մոտեցում, որը կանխարգելում է առաջին հերթին զոհերը, երկրորդ հերթին մյուս վնասները։Նման դեպքում կան հրահանգներ, որոնց մեջ մտնում են, թե մարդիկ ինչ պետք է անեն՝ օրինակ բարձրանան ավելի բարձր տեղ, ինչ կարևոր իրեր, փաստաթղթեր, գույք իրենց հետ վերցնեն՝ վտանգավոր գոտուց տարհանվելիս»,- ասել է Գրիգորյանն ու որպես օրինակ մատնանշեց Տավուշում արձանագրված դեպքը, երբ Աղստև գետի վարարման հետեւանքով ամբողջական տուն է քշել, տարել։

«Այդ տան բնակիչները բարեբախտություն է եղել, որ հասցրել են դուրս գալ, բայց ոչինչ չեն փրկել, գուցե այդ մարդիկ ինչ- որ գույք կարողանային հանել տանից, եթե իրազեկված լինեին»,- նշեց փորձագետը եւ ընդգծեց. «Գոյություն ունի աղետի ազդարարման համակարգ։ Եթե բոլորի համար անակնկալ չի տվյալ աղետը։Եթե տեղական մարմինները տեղյակ են լինում, որ կա վտանգ, իսկ, դատելով հայտարարությունից, որ տրվել է ՀԷԿ-ի տնօրինության կողմից՝ Լոռու մարզի մարզպետարանի խողովակով ջրի հնարավոր վարաման մասին, ողջամիտ կասկած կարելի՞ է չէ ունենալ, որ ինչ-որ վտանգ կա, գոնե կոնկրետ Լոռու մարզի մարզպետարանում հայտնի է եղել հնարավոր վտանգի մասին։

Նախկինում, երբ գոյություն ուներ արտակարգ իրավիճակների նախարարություն, որտեղ աշխատել է Ն.Գրիգորյանը, ամեն տարի գարնանն ուսումնասիրվում էր , թե որքան տեղումների քանակ է լինելու, հիդրոմետը տալիս էր տվյալները։

«Տեղյակ էինք լինում, թե ձյունը երբ է հալվում, որքան տեղումներ են սպասվում, որ գետը որքան հոսք է ունենալու, Սևանը որքան է լցվելու , այս բոլոր կանխատեսումները հավաքվում էին , վերլուծվում և յուրաքանչյուր մարզի տրվում էին հանձնարարականներ՝ այստեղ պատնեշներ կառուցեք, այնտեղ ափապատնեշներն ուժեղացրեք, այստեղ մաքրեք գետի հունը, ջրամբարները մաքրեք։ Յուրաքանչյուր մարզի համար մինչև 15-20 հանձնարարականներ էր լինում, որոնք տեղում իրականացվում էին։Դրանք կոչվում էին կանխարգելիչ միջոցառումներ։Ես հիմա չեմ հիշում, թե վերջին կանխարգելիչ միջոցառումը երբ են արել»,- ասել է ոլորտի մասնագետը՝ ցավով արձանագրելով, որ բնակչության ու ընդհանուր պատրաստվածության հարցն այսօր լուրջ խնդիր է։

Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուրում։