Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանում արդեն 16-րդ անգամ «Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր» (ՈԴՀՌ) բարեգործական հիմնադրամը հունվարի 8-ին նշում է Ոսկրածուծի դոնորի օրը:
Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր բարեգործական հիմնադրամը ստեղծվել է Հայաստանում լեյկեմիայով և արյան այլ հիվանդություններով տառապող երեխաների կյանքի փրկության և բուժման համար: Հիմնադրամի հիմնական առաքելությունն է ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրի լաբորատորիայի միջոցով գտնել ոսկրածուծի դոնոր, ապահովել փոխպատվաստման առավել արդյունավետություն լեյկեմիայով և արյան այլ հիվանդություններով տառապող հիվանդների համար:
Գործունեության 16 տարվա ընթացքում հիմնադրամին անդամագրվել են ավելի քան 28.000 աշխարհասփյուռ կամավորներ 4 մայրցամաքի 24 երկրից, որոնցից 23-ը նվիրաբերել է իրենց ցողունային բջիջները:
ՈԴՀ Ռեեստրն առաջինն է Հայաստանում ներդրել աշխարհում ընդունված աուտո-փոխպատվաստման մեթոդը, ինչը բարձրացնում է արյան քաղցկեղով հիվանդների բուժման արդյունավետությունը: Ռեեստրի լաբորատորիայում կատարվում է իմունաֆենոտիպավորում, որն արյան չարորակ հիվանդությունների ախտորոշման հիմնական մեթոդներից է: Միաժամանակ, Ռեեստրը սկսել է մի նոր ծրագիր՝ պորտալարային արյունից և պորտալարից ցողունային բջիջների անջատում և սառեցում, որը նույնպես նորարարական կարևոր իրողություն է Հայաստանում:
Նշենք, որ «Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր» (ՈԴՀՌ) բարեգործական հիմնադրամը Հայաստանի մանուկներ հիմնադրամի (COAF) հետ միասին 2015թ. սեպտեմբերի 19-ին, Երևանի Գաֆէսճեան արվեստի կենտրոնի քանդակների պարտեզում մեծ շուքով նշել են աշխարհում առաջին անգամ տոնվող Ոսկրածուծի դոնորի միջազգային օրը:
Ռեեստրը անդամագրված է Ոսկրածուծի դոնորների միջազգային կազմակերպությանը (BMDW), նաև հանդիսանում է Ոսկրածուծի դոնորների համաշխարհային ասոցիացիայի (WMDA) լիիրավ անդամ: Հեռախոս՝ (374 10) 20 83 11, Էլ. հասցե՝ [email protected], Կայք՝ www.abmdr.net