Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԼՂՀ գյուղի եւ գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի կողմից վերջին 3 տարիներին իրականացվել են տասնյակ ծրագրեր` ուղղված հողագործության, սերմնարտադրության, անասնապահության, թռչնաբուծության, ձկնաբուծության եւ այլ ճյուղերի զարգացմանը, ինչպես նաեւ նոր տեխնոլոգիաների ներդրմանը, գյուղատնտեսական մթերքների մթերմանը, վերամշակմանն ու իրացմանը:
Ինչպես «Ազատ Արցախ»-ին տված հարցազրույցում նշել է հիմնադրամի նախագահ Վահրամ Բաղդասարյանը, անցյալ տարի իրականացված գրեթե 2,494 մլն դրամի աջակցությունից 1,400 մլն դրամը տրամադրվել է 0 տոկոս տոկոսադրույքով:
Վարկերի հավաքագրման գործընթացում, սակայն, դեռեւս խնդիրներ կան. հիմնադրամի նախագահի խոսքերով՝ 2004-ից երկարաձգված վարկերի գումարը կազմում է 966, 5 մլն դրամ: Այդ գործընթացում, ըստ նրա, հիմնադրամը խնդիրներ ունի ոչ միայն վարկերի հավաքագրման, այլեւ դրանց նկատմամբ վերահսկողության իրականացման առումով, հատկապես՝ անասնապահական վարկերի մասով, որոնք դժվար վերահսկելի են եւ ավելի հաճախ օգտագործվում են ոչ նպատակային:
Պետբյուջեից այս տարի հիմնադրամը ստացել է 820 մլն դրամի աջակցություն եւ 758 մլն դրամ, որոնք նպատակաուղղվելու են առեւտրային բանկերից ստացված գյուղատնտեսական վարկերի տոկոսների, եգիպտացորենի սերմացուի գնման ու մասնակի սուբսիդավորմանը, սերմացուի եւ պարարտանյութերի ձեռքբերմանը, մեքենատրակտորային կայանների թարմացմանը եւ այլն: