Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Տավուշի մարզի սահմանամերձ Բերդավան գյուղի բնակիչների կողմից փակված Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհն արդեն բաց է: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը: Բնակիչները ճանապարհ փակել էին՝ պահանջելով Հայաստանի և Ադրբեջանի միջև գերու փոխանակում, մասնավորապես, նկատի ունենալով բերդավանցի 34-ամյա Կարեն Ղազարյանին:
«Մեր վարչության պետն այնտեղ է եղել, գյուղացիների հետ քննարկումների մեջ էր: Մեր միջնորդությամբ այժմ ճանապարհը բացվել է, երթևեկությունը վերականգնվել է: Այժմ ես մեկնում եմ Բերդավան Կարեն Ղազարյանի ընտանիքի հետ հանդիպելու, գյուղացիների հետ քննարկում անցկացնելու: Վաղը նորից մտադիր են ճանապարհը փակել, հիմա իրենց հետ պետք է զրուցեմ իրավիճակը հստակեցնելու համար»,-ասաց Տավուշի մարզպետը: Վահե Ղալումյանը նշեց, որ վերջին 15-20 օրը գյուղացիների հետ բանակցությունների մեջ են:
Տավուշի մարզի Բերդավան գյուղի բնակիչ 34-ամյա Կարեն Ղազարյանը հուլիսի 15-ին հայտնվելէր Ադրբեջանի տարածքում: Նոյեմբերի 6-ին Ադրբեջանում սկսվել էր Կարեն Ղազարյանիգործով դատավարությունը։