|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Հոկտեմբերի 16-ին` ժամը 12.38-ին, ահազանգ էր ստացվել, որ Սյունիքի մարզի Ճակատեն գյուղի մոտակայքում` ավտոճանապարհին, տեղի է ունեցել քարաթափում, ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել օպերատիվ խումբ: Պարզվել է, որ Կապան-Շիկահող ավտոճանապարհի 13-րդ կմ-ում տեղի է ունեցել կավաշերտի փլուզում (մոտ 20 քմ)` ճանապարհը դարձնելով միակողմանի երթևեկելի: ՃՇՇ աշխատակիցների կողմից կատարվել է ճանապարհահատվածի մաքրման աշխատանքներ: Ժամը 14.05-ի դրությամբ երթևեկությունը վերականգնված է: