կարևոր
2986 դիտում, 9 ամիս առաջ - 2024-02-21 23:52
Հասարակություն

Մարտունի-Երևան ճանապարհն արդեն երկկողմանի բաց է. ցուցարարները որոշման են սպասում

Մարտունի-Երևան ճանապարհն արդեն երկկողմանի բաց է. ցուցարարները որոշման են սպասում

Մարտունի-Երևան ճանապարհն արդեն երկկողմանի բաց է։ Տեղեկությունը hայտնում է News.am-ը:

Ցուցարարները հայտնել են, որ զրուցել են Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի ու ՊԵԿ աշխատակցի հետ։ Պաշտոնյաներն ասել են, որ այս պահին ծանուցումները կասեցված են, որևէ գործողություն տեղի չի ունենում, շուտով քննարկումները կավարտվեն, վերջնական որոշումը կհրապարակվի:

Ցուցարարներն իրենց հերթին վստահեցրել են` եթե մոտակա օրերին նոր որոշում չհրապարակվի, կրկին դուրս կգան փողոց:

Հիշեցնենք` Գեղարքունիքի մարզի բնակիչներն այսօր փակել էին Երևան-Մարտունի ճանապարհը։ Նրանք բողոքում էին ՊԵԿ-ի օրենսդրական փոփոխությունների դեմ, ըստ որոնց` արտագնա աշխատանքի մեկնողներն այլ պետություններում ստացած եկամտից պետք է Հայաստանում եկամտային հարկ վճարեն։

ՀՀ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանն ավելի ուշ հայտարարեց, որ պատրաստ են այս օրենսդրական կարգավորման շուրջ քննարկումներ սկսել: