Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Շուշի քաղաքի մերձակա խաչմերուկում տեղի ունեցած դեպքի պատճառով Ստեփանակերտ-Բերձոր ճանապարհահատվածի երթևեկության դադարից հետո Ստեփանակերտ-Շուշի-Բերձոր միջպետական ճանապարհահատվածն այժմ երկկողմանի բաց է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝այս մասին հայտնում են ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից:
«Նոյեմբերի 8-ին, ժամը 15։00-ի սահմաններում, ԱՀ Շուշի քաղաքի հարակից տարածքում ադրբեջանական կողմը կրակոցներ է արձակել ջրամատակարարման խողովակների վրա շինարարական աշխատանքներ իրականացնող քաղաքացիական անձանց ուղղությամբ, ինչի հետևանքով տուժել են 4 քաղաքացիական անձինք, որոնցից մեկը՝ 22-ամյա Ե․Մ-ն, տեղում մահացել է։
Մյուս տուժածների վիճակը բժիշկների կողմից գնահատվում է միջին ծանրության։
ԱՀ իրավապահ մարմինները ռուսական խաղաղապահ ուժերի հետ մեկտեղ, այս պահին իրականացնում են համապատասխան աշխատանքներ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Հաղորդվել էր Ստեփանակերտ-Բերձոր ճանապարհահատվածի երթևեկության դադարի մասին։ Ստեփանակերտ-Շուշի-Բերձոր միջպետական ճանապարհահատվածն այժմ երկկողմանի բաց է` բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար»,-ասված է հաղորդագրությունում: